Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Կավիճ - Լուսափոր ( Kavitch - Lusapor ) | Текст песни


===Երգի բառերը===

Գիշերը ծածկում ա
Անիմաստ պայծառ օրը
Դու սպասում ես որ դառնա կանաչ
Փչացած լուսափորը
Կյանքը կլոր ա
Կյանքը երեքոտնանի աթոռ ա

Ու խոսում են մարդիկ
Ու դեռ երկար կխոսան
Բայց լռողի աչքերի մեջ ա
Թաքնված ճիշտ պատասխանը
Կյանքը դաժան ա
Սերն անպատասխան

Ու քանի կանգնած ես դու
Ոչ մեկ չի սպասելու
և ոչ մի բայց
Չի գործելու
Բոլորը գնացին առաջ
Մնացիր մենակ
Կանաչ լույսի
Հույսին մնացած

Մենք վաղուց դարձել ենք
Անշարժ նկարներ
Մեր ձայներն են դարձել
Տառեր ու փակագծեր
Բայց անիվները
Պտտվում են առաջվա պես

Ու քանի կանգնած ես դու
Ոչինչ չի փոխվելու
և ոչ մի բայց
Չի գործելու
Բոլորը գնացին առաջ
Մնացիր մենակ
Կանաչ լույսի
Հույսին մնացած

Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Нет видео
-