Pesni.guru - сайт для Гуру
ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆՔ ԳՆՈՒՄ
Պատերազմ եք գնում բարով գնացեք,
Քաջերի արյունն է ձեր մեջ իմացեք,
Մեր նոր կազմավորվող Հայոց բանակի,
Առաջին զինվորն եք բարով գնացեք:
Որքան էլ, որ դժվար լինի դիմացեք,
Վախկոտն ամեն օր է մեռնում իմացեք,
Քաջերը մեկ անգամ փառքով իմացեք,
Հողը արյունով են փրկում իմացեք:
Քաջերի կորստով տանջվել ենք դարեր,
Հողերի կորստով հազարամյակներ,
Այժմ շատ են մեզ պետք հաղթանակներ,
Դեպ փառք ու հաղթանակ բարով գնացեք:
Դուք մեր նախնյաց հողը նորից ետ բերեք,
Մեր հայկազյան փառքը նորից ետ բերեք,
Մուշն ու Սասուն, Արարատը ետ բերեք,
Դեպ Արցախ ու Մուսալեռ բարով գնացեք:
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2